կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-03-28 21:15
Հասարակություն

Ձեր իշխանության տարիներին ռազմական ոլորտում բացի անպիտան ձեռքբերումներից, էլ ի՞նչ եք ձեռք բերել. Տ. Վարդանյանը՝ Խ. Սուքիասյանին

Ձեր իշխանության տարիներին ռազմական ոլորտում բացի անպիտան ձեռքբերումներից, էլ ի՞նչ եք ձեռք բերել. Տ. Վարդանյանը՝ Խ. Սուքիասյանին

Խաչատուր Սուքիասյանն ասում է, որ 30 տարի թալանել են, թող զենք առնեին ու պաշտպանեին Արցախը: Սա ասում է մի մարդ, ով նախկինների օրոք եղել է պատգամավոր ու գոնե մեկ անգամ չի բարձրաձայնել թալանի մասին: Սա ասում է մի մարդ, ով նախկին իշխանության թալանչի վերնախավին հրավիրում էր իր շինությունների բացմանը: Բա, եթե թալանել են ձեր քաղաքական թիմի ղեկավարն ու ձեր ձեռքի թաշկինակ ուժային կառույցներն ի՞նչի մեկ թալանի դեպք չեն բացահայտել: Ու՞ր են թալանված գումարները:

Ինչ վերաբերվում է զենք զինամթերքին: Փաստորեն ՀՀ Զինված Ուժերն ու Արցախի Պաշտպանության բանակն առանց զենքի էին պաշտպանում մեր Հայրենիքը: Փաստորեն 2014թ.-ին իմ ծառայության տարիներին ոչ թե ԱԿՄՍ է եղել իմ ձեռքում, այլ` ռագատկա: 44 օրյա պատերազմի ժամանակ ոչ թե ԱԿՄ է եղել, այլ` լոպատկա: 

Իսկանդերն ու Տոչկա Ու-ն, կամ ՀՀ-ին ՌԴ-ի կողմից անհատույց տրամադրած 50.000 տոննա զենք-զինամթերքը, կամ վերջին պատերազմում Ադրբեջանին առնվազն 4 միլիարդ դոլարի զենք-զինամթերքը, որ նվիրեցիք կա՞րող ա էդ կապիտուլյանտ Նիկոլն էր ձեռք բերել:

Ու էս հարցերին հուսով եմ կպատասխանեք`

1. Ու՞ր են Համահայկական հիմնադրամից անհետացած գումարները:

2. Ձեր իշխանության տարիներին ռազմական ոլորտում բացի անպիտան ձեռքբերումներից, էլ ի՞նչ եք ձեռք բերել:

3. Վերջին պատերազմից անցել է առնվազն 1.5 տարի, ի՞նչի մինչ օրս չեն մաքսազերծվել Սփյուռքի կողմից օգնության տեսքով ուղարկված զրահաբաճկոններն ու դեղորայքը:

4. 2020թ. հուլիսյան դիրքային մարտերի ժամանակ, ձեր կապիտուլյանտին քիչ էր մնում կնքեիք որպես բոլոր ժամանակների ամենայն հայոց սպարապետ, մի քանի ամսում բա էդ ի՞նչ փոխվեց:

5. Պատերազմից հետո հայկական կողմը քա՞նի փամփուշտ է ձեռք բերել:

Դեռևս այսքանը:

Տիգրան Վարդանյան

ՀՀԿ խորհրդի անդամ