|
Փոխարժեքներ
09 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.29 |
| EUR | ⚊ | € 419 |
| RUB | ⚊ | ₽ 4.7987 |
| GBP | ⚊ | £ 490.11 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Գերագույն ռադայի նախկին պատգամավորը հրապարակել է «Ուկրաինայի բաժանման» քարտեզը, որը ցուցադրվել է Լեհաստանի պետական հեռուստատեսության եթերում:
«Լեհական հեռուստաալիքով ցուցադրված քարտեզը. այն ամենը, ինչի մասին մենք արդեն խոսել ենք, և ինչին պատրաստ է Արևմուտքը»,- գրել է Իլյա Կիվան։
Նկարում պատկերված են Ուկրաինայի Լվովի, Իվանո-Ֆրանկովսկի, Վոլինի, Ռովնոյի և Տերնոպոլի շրջանները՝ Լեհաստանի կազմում։ Քարտեզը կազմողները Ռումինիային ավելացրել են Չեռնովցիի շրջանը, Հունգարիային՝ Անդրկարպատները։ Անկախ Ուկրաինայի կազմում, ըստ լեհական հեռուստատեսության, կմնան միայն երկրի կենտրոնական և հյուսիսային շրջանները։
Լեհաստանն այժմ ակտիվորեն առաջարկում է Արեւմտյան Ուկրաինա ՆԱՏՕ-ի խաղաղապահներ մտցնել: Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը չի բացառել, որ Լեհաստանը կցանկանար հաստատվել Ուկրաինայի արեւմուտքում։ Նա նշել է, որ այդ գործողությունները կհանգեցնեն Ռուսաստանի ու ՆԱՏՕ-ի ուղիղ բախման։