|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Չե՞ք կարծում, որ այս խորհրդարանում այնքան մեծ քանակով են հավաքված դեմագոգները, որ անգամ եթե դուք հաշվետվություն եք նրանցից պահանջում, նրանք հանդես կգան այդ հաշվետվությամբ, և դրանով կավարտվի, որովհետև մարդիկ կան, որ այստեղ կարող են խուլիգանական արարք թույլ տալ և անպատիժ մնալ։ Այս մասին ԱԺ-ում «Պատիվ ունեմ» խմբակցության նախաձեռնած լսումների ժամանակ ասաց Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը։
«Անհրաժեշտ է որոշել նաև՝ ինչպիսի պատիժ է սպասվում այն անձին, որը պարտակում է ճշմարտությունը, որը սուտ է ասում այդ հաշվետվության մեջ, և, զուգահեռ, ընդդիմությունը ունենա հնարավորություն ներկայացնելու այդպիսի զեկույց նույն այդ ժամանակաշրջանի վերաբերյալ։ Ժամանակը չէ՞, որ քրեականացնենք սուտը և ճշմարտությունը թաքցնելը»,- ասաց Սարգսյանը։
Նշենք, որ ԱԺ-ում, «Պատիվ ունեմ» խմբակցության նախաձեռնությամբ, տեղի են ունենում խորհրդարանական լսումներ ««Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ: