|
Փոխարժեքներ
05 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.57 |
| EUR | ⚊ | € 439.34 |
| RUB | ⚊ | ₽ 4.7033 |
| GBP | ⚊ | £ 498.34 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
Այս օրենսդրական նախաձեռնությունը կատարում ենք նրա համար, որպեսզի էլ ոչ մեկը երբեք լկտիություն չունենա ասելու՝ «ինչ պետք է, էդ էլ բանակցում ենք», որպեսզի երբեք ԱԺ-ն, որն առաջանային մանդատը կրող կառույց է և ներկայացնում է մեր ժողովրդին, այլևս չհայտնվի լուսանցքում։ Այս մասին ԱԺ-ում կազմակերպված լսումների ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը։
«Այս գումարման ԱԺ-ի ընդդիմությունը կոֆե խմող ընդդիմություն չէ, մենք չենք լեգիտիմացնում իշխանության ապազգային որոշումները․․․ Օրենքը ենթադրում է, որ ԱԳ նախարարը և վարչապետը, համապատասխանաբար, 3 և 6 ամիսը մեկ գրավոր, փակ-գաղտնի ֆորմատով զեկույց են ներկայացնելու ԱԺ-ին հիմնական արտաքին քաղաքականության բանակցային ուղղություններում կատարված աշխատանքի և առկա վիճակի վերաբերյալ»,- ասաց Մամիջանյանը։
Նշենք, որ ԱԺ-ում, «Պատիվ ունեմ» խմբակցության նախաձեռնությամբ, տեղի են ունենում խորհրդարանական լսումներ ««Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ: