Փոխարժեքներ
22 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Անցած գիշեր ՌԴ ՌՕՈւ-ի ավիացիոն և հակաօդային պաշտպանության համակարգերը օդում խոցել են ուկրաինական վեց անօդաչու թռչող սարքեր. գրում է Gazeta.Ru-ն՝ հղում անելով ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովի հայտարարությանը։
Տեղեկատվության համաձայն՝ ոչնչացվել է նաև Ուկրաինայի զինված ուժերի 81 օբյեկտ, այդ թվում՝ համազարկային կրակի ռեակտիվ համակարգի 4 կայանք, 3 հրամանատարական կետ, 8 զինամթերքի պահեստ և 28 ռազմական տեխնիկայի կուտակման տարածք։
«Ընդհանուր առմամբ, Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ ռազմական գործողության մեկնարկից ի վեր ոչնչացվել է 183 ուկրաինական ԱԹՍ, 1406 տանկ և այլ զրահատեխնիկա, 138 ՀԿՌՀ, 535 դաշտային հրետանի և ականանետ, ինչպես նաև 1197 միավոր հատուկ ռազմական մեքենաներ», - ասել է Կոնաշենկովը: