|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«BBC-ի հաղորդումը նայեցի ու ցավով արձանագրում եմ, թե ինչպես է բարձր կլասի կադրային դիվանագետը այս 1.5 տարվա ընթացքում վերածվել շարքային «թավշյա» պրոպագանդիստի։ Այդ մասին ֆեյսբուքյան գրառում է արել:
Նա գրել է. «Վստահ եմ, անկախ քաղաքական հայացքներից, շատերս էինք ակնկալում ավելի ուժեղ ելույթ, հատկապես Արցախի մասով։
Ավաղ, այս ժամանակահատվածում ԱԳ նախարարը առավել զբաղվել եւ հմտացել է խունտայի PR-ի հարցերով, քան երկու հայկական պետությունների շահերից բխող իր անմիջական պարտականություններով»։
Հիշեցնենք, որ, ինչպես հաղորդել էր yerkir.am-ը, Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հարցազրույց էր տվել BBC լրատվական ծառայության Hard Talk հաղորդմանը: