|
Փոխարժեքներ
20 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.15 |
| EUR | ⚊ | € 421.97 |
| RUB | ⚊ | ₽ 5.0095 |
| GBP | ⚊ | £ 487.28 |
| GEL | ⚊ | ₾ 138.92 |
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վերջին օրերին Ուկրաինայում պատերազմի ֆոնին ակտիվացել է նաեւ Ադրբեջանը եւ կրակում է ինչպես Արցախում, այնպես էլ հայ- ադրբեջանական սահմանին։ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ռուս ռազմական փորձագետ Ալեքսանդր Խրամչիխինը նշեց, թե, իր կարծիքով, իրավիճակը վերահսկելի է, ռուս խաղաղապահները տեղում են եւ արձագանքում են միջադեպերին:
«Ադրբեջանը մտավախություն ունի, որ այս մեծ իրադարձությունների ընթացքում բոլոր պայմանավորվածությունները կարող են անտեսվել։ Ադրբեջանը ցանկանում է լուծել այն հարցերը, որոնք չի հաջողել լուծել պատերազմի ընթացքում՝ Ադրբեջանի օգտին դեմարկացիա-դելիմիտացիա, Ղարաբաղի կարգավիճակի հարցը: Դե իհարկե երկարաժամկետ ապագայում Ադրբեջանին հետաքրքրում է այն հատվածի վերադարձը, որը մնացել է հայկական կողմում»,- ասաց նա»:
Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում