Փոխարժեքներ
20 10 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.59 |
EUR | ⚊ | € 447.25 |
RUB | ⚊ | ₽ 4.7094 |
GBP | ⚊ | £ 513.89 |
GEL | ⚊ | ₾ 141.36 |
Ուկրաինա զենքի մատակարարումն առաջիկա օրերին կարող է ավելի բարդանալ:
Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին մարտի 7-ին հայտնել է ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալ Վենդի Շերմանը։
«Առաջիկա օրերին դա կարող է ավելի բարդ դառնալ, և մենք պետք է այլ ուղիներ փնտրենք», – ասել է նա լրագրողներին՝ Իսպանիա այցի ժամանակ:
«Շատ կարևոր է, որ այն, ինչ մենք ուղարկում ենք, լինի այն, ինչ խնդրում է Զելենսկին։ Նա գիտի, թե ինչ է անհրաժեշտ իր զինվորականներին»,- հավելել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը։
Փետրվարին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հայտարարել էր, որ հրամայել է Ուկրաինային տրամադրել մինչև 350 միլիոն դոլար անհապաղ ռազմական օգնություն։