|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Մենք միասին ենք վերադարձրել անկախությունը և վերջին տարիներին վերապրել նմանատիպ ողբերգություններ` այն, ինչը կոչվում է` օկուպացված տարածք, երբ երկրի տարածքային ամբողջականությունը դեռ չի վերականգնվել: Այդ մասին Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ ասել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին. հայտնում է apsny.ge-ն:
«Օկուպացված տարածքները այսօր էլ մեզ համար բաց վերք են, որը մի կողմից խանգարում է մեր զարգացմանը, սակայն, մյուս կողմից, չնայած այդ ողբերգություններին, մենք կարողացանք ամրապնդել և զարգացնել մեր պետությունները, զարգացնել տնտեսությունը և շարունակել մեր ուղին` որպես անկախ երկիր: Դա փոքր հաջողություն և հաղթանակ չէ»,- ասել է նա: