Փոխարժեքներ
01 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.57 |
EUR | ⚊ | € 423.72 |
RUB | ⚊ | ₽ 4.6159 |
GBP | ⚊ | £ 506.65 |
GEL | ⚊ | ₾ 141.57 |
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես պնդում են «Ժողովուրդ»-ի աղբյուրները՝ բենզինի եւ դիզվառելիքի խոշոր ներկրող ու վաճառող «Սիթի Պետրոլ գրուպ» ընկերությունը գտնվում է լուծարման գործընթացում: Տեղեկությունները ճշտելու համար դիմեցինք «Սիթի Պետրոլ գրուպ» ընկերություն, որտեղից հաստատեցին փաստը: Ընկերության հաշվապահը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, որ պատճառը ֆինանսական խնդիրներն են եղել:
Նշենք, որ «Սիթի Պետրոլ գրուպ» ընկերությունը ժամանակին բենզինի շուկայում գերիշխող դիրք է զբաղեցրել, որի չարաշահման համար նույնիսկ 2012 թվականին ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կողմից 100 մլն դրամի չափով տուգանվել է: Ըստ որոշ տեղեկությունների` հենց ՏՄՊՊՀ-ի 100 մլն դրաման տուգանքն էլ դարձել է ընկերության սնանկացման, ապա լուծարման պատճառ:
Հիշեցնենք, որ 2008թ. ստեղծված «Սիթի Պետրոլ գրուպ» ընկերությունը տեւական ժամանակ նույնիսկ եղել է Հայաստանի խոշոր հարկատուների առաջին տասնյակում:
Ընկերության հիմնադիրը Աշոտ Սալազարյանն էր. շատերին անծանոթ անուն, բայց նրանց հաջողվում էր մրցույթի միջոցով դառնալ պետական մարմինների բենզինի մատակարար: Հիմա սնանկացավ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում