կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-02-25 17:06
Քաղաքական

Այս ժողովը գումարվել էր, որպեսզի տապալվի դատավորների նկատմամբ ճնշումը. Դավիթ Հարությունյան

Այս ժողովը գումարվել էր, որպեսզի տապալվի դատավորների նկատմամբ ճնշումը, կանխվի, սահմանափակվի, չեզոքացվի․ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանը՝ անդրադառնալով դատավորների արտահերթ ընդհանուր ժողովին, որն այդպես էլ չկայացավ:

«Հնարավոր է նորից ժողով լինի, այս ժողովի չկայանալը դեռ ոչինչ չի նշանակում: Եվ քանի որ ես պետք է զեկույցով հանդես գայի, բոլոր ներկայացված դատավորներին ցանկանում եմ շնորհակալություն հայտնել: Իհարկե, շատ դատավորներ կան, որ իրականում, գիտեմ, օբյեկտիվ պատճառներով չեն ներկայացել:

Գործընկերներից մեկն ասում է, որ սա այն իրավիճակն է, երբ պատուհանից տեսնում ես, որ բակում անմեղ մեկին ծեծում են մի քանի հոգով, կողքի բակից էլ են եկել՝ ծեծում, և բնական է, որ չես իջնի, որ կանխես: Ես այդ տարբերակին հակված չեմ, ես հակված եմ, որ բոլոր դատավորներն էլ իրենց իրավունքների համար մտահոգ են, և պայքարը տարբեր եղանակներով են տեսնում»,- ասաց նա:

Դատավոր Հարությունյանը նաև տեղեկացրեց, որ այս ժողովում հայտարարության տեքստ պետք է ընդունեին, նախագիծը կար, որը, բոլորի կարծիքով, հնարավոր է ընդունվեր: