|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Եթե ուզում եք հասկանալ այս իշխանությունների անսկզբունքայնության և անտրամաբանականության աստիճանը, նայեք արտաքին գործերի նախարարությանը։ Նոյեմբերի 9-ի գիշերը, գաղտնի բունկերում թաքնված Փաշինյանը հայտարարեց, որ ծանր որոշում է կայացրել։ Պարտադրված քայլը նա հիմնավորեց էլ ավելի մեծ կորուստներից խուսափելու անհրաժեշտությամբ։ Իսկ ԱԳՆ խոսնակը փետրվարի 23-ին հայտարարում է․ «Հուսով ենք, որ Մոսկվայում ս.թ. փետրվարի 22-ին ստորագրված հռչակագիրը լրացուցիչ հնարավորություն կընձեռի առաջ մղելու Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից ընդունված եռակողմ երեք հայտարարությունների դրույթների իրականացումը։» Լա՞վ չեք։ Մարդ էլ իր կապիտուլյացիայի հետ հույսեր կապի՞։ Սենց որ գնա, մի քանի ամսից սրանք նոյեմբերի 9-ի կապիտուլյացիան որպես թավշյա Հայաստանի հաղթանակ կներկայացնեն․․․
Արթուր Խաչատրյան
ՀՅԴ անդամ,
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր