|
Փոխարժեքներ
17 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.44 |
| EUR | ⚊ | € 396.7 |
| RUB | ⚊ | ₽ 4.3693 |
| GBP | ⚊ | £ 475.35 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
Իսլանդիան ուրբաթ կչեղարկի COVID-19-ի հետ կապված բոլոր սահմանափակումները, այդ թվում՝ 200 հոգու համար նախատեսված փակ տարածքում մարդկանց թվի եւ բարերի աշխատանքային ժամերի սահմանափակումները, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով երկրի առողջապահության նախարարությունը:
«COVID-19-ի նկատմամբ հասարակության լայնորեն տարածված կայունությունը համավարակից դուրս գալու հիմնական ուղին է», - ասվում է նախարարության հայտարարության մեջ՝ վկայակոչելով վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի մարմինները:
«Այս նպատակին հասնելու համար անհրաժեշտ է հնարավորինս շատ մարդկանց վարակել վիրուսով, քանի որ պատվաստանյութերը բավարար չեն, թեեւ դրանք լավ պաշտպանություն են ապահովում լուրջ հիվանդություններից»,- հավելել են գերատեսչությունում: