|
Փոխարժեքներ
29 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների ժողովրդական աշխարհազորայինները հակահարձակում են սկսել՝ ռուսական զորքերի կրակային աջակցությամբ. ըստ ՌԻԱ Նովոստիի՝ հայտարարել է ՌԴ ՊՆ խոսնակ Իգոր Կոնաշենկովը։
Նրա խոսքով՝ ԴԼԺՀ մարտիկներին հաջողվել է հետ մղել ագրեսիան և ճեղքել Ուկրաինայի զինված ուժերի շերտավոր և լավ զինված պաշտպանության առաջնագիծը։ Մասնավորապես,՝ Վոլնովախայի մոտ խմբավորումը առաջ է շարժվել երեք կիլոմետր, իսկ Շչաստիե քաղաքի մոտ գտնվող կազմավորումները՝ մեկուկես։
«Հետախուզական տվյալները ցույց են տալիս, որ Ուկրաինայի զինված ուժերի առանձին ստորաբաժանումներ և զինծառայողներ զանգվածաբար լքում են իրենց դիրքերը՝ թողնելով զենքերը։ Ուկրաինայի զինված ուժերի այն ստորաբաժանումների դիրքերը, որոնք վայր են դրել զենքերը, հարվածների չեն ենթարկվում»,- ասել է Կոնաշենկովը։