Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՌԴ Պետդումայի պատգամավոր Կազբեկ Տաիսաևի խոսքով՝ ՌԴ Կոմունիստական կուսակցությունն արդեն պատրաստել է Դոնեցկի և Լուգանսկի անկախության ճանաչման մասին որոշման նախագիծ։. Փաստաթղթի վրա աշխատանքն իրականացվել է չճանաչված Հարավային Օսիայի և Աբխազիայի նմանօրինակով։
Խորհրդարանականը վստահություն է հայտնել, որ օրինագիծը կդիտարկվի, քանի որ Արևմուտքը և «Կիևի ֆաշիստական ռեժիմը» ծրագրում են պատերազմը ձգձգել Դոնբասի տարածքում։
«Մինսկի համաձայնագրերն այլընտրանք չունեն, բայց Կիևում ֆաշիստական իշխանություններն ամբողջ ուժով փորձում են չկատարել դրանք։ Նրանք միտումնավոր հետաձգում են, քանի որ իրենց պետք են զոհեր, նրանց պետք է այս պատերազմը, քանի որ սա պատվեր է արտերկրից։ Սա բոլորս շատ լավ հասկանում ենք։ Այնտեղ մեր քաղաքացիները, մեր ժողովուրդը, մեր հայրենակիցները մահանում են, մենք չենք կարող դա ընդունել և անպայման կլուծենք այս խնդիրը», - Տաիսաևի խոսքերը մեջբերում է «Московский комсомолец»-ը: