կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-02-22 08:44
Առանց Կատեգորիա

«Ժողովրդի անունից» «անում են այն, ինչ նպատակահարմար են գտնում»․ «Փաստ»

«Ժողովրդի անունից» «անում են այն, ինչ նպատակահարմար են գտնում»․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Երեկ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում քննարկվում էր «Հայաստան» խմբակցության ներկայացրած նախագիծը, որը դատապարտում է Ադրբեջանի և Թուրքիայի վավերացրած «Շուշիի հռչակագիրը»: Ադրբեջանցի պատգամավորներին Երևանում «պատշաճ դիմավորել» պատրաստվող քպականների ջանքերով նախագծին տրվեց բացասական եզրակացություն: Ասել, որ դա անակնկալ էր, իհարկե, միամտություն է, գործող իշխանություններից այլ բան սպասելի չէր: Սակայն առավել ուշագրավ էին պատճառաբանությունները, թե ինչու խորհրդարանական մեծամասնությունը չի միանում հայտարարությանը: Նախ՝ արձանագրենք, որ իրենց քայլն արդարացնելու համար քպականները հերթական անգամ որպես «սոուս» օգտագործեցին «ժողովրդի քվեն»:

Ստացվեց, որ «հպարտ քաղաքացիներն» իրենց քվե են տվել, որ աջակցեն «Շուշիի հռչակագրին»: Ինչ վերաբերում է բուն պատճառաբանությանը, ապա միտքը հետևյալն է՝ «տարածաշրջանում երկարատև խաղաղություն» հաստատելու և այդ գործընթացը որևէ պարագայում հանկարծ չվիժեցնելու համար չենք միանում «Հայաստան» դաշինքի նախաձեռնությանը: Մի խոսքով՝ «այն, ինչ պահանջվում էր ապացուցել»: Առավել ևս, որ քպականներից մեկը նշեց, թե Ադրբեջանի ու Թուրքիայի «նպատակները միշտ չէ, որ համընկնում են Հայաստանի նպատակների հետ»:

Հետաքրքիր է՝ թշնամական այդ երկրների ո՞ր նպատակներն են համընկնում Հայաստանի նպատակների հետ: Ոչ պակաս ուշագրավ էր հայտարարությունը, թե «անում ենք այն, ինչ նպատակահարմար ենք գտնում»: Այդպիսի մի հայտարարություն արդեն լսել ենք Փաշինյանի կողմից. «Ինչ ուզում ենք, այն էլ բանակցում ենք»: Հետևանքները՝ տեսանք: Մնում է հասկանալ, թե այս անգամ ինչ հետևանքներ են լինելու»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում