|
Փոխարժեքներ
28 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 378.86 |
| EUR | ⚊ | € 449.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.9531 |
| GBP | ⚊ | £ 517.9 |
| GEL | ⚊ | ₾ 140.57 |
Այս պահին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտիմը հանդես է գալիս հեռուստաուղերձով՝ կապված Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անկախության ճանաչման որոշման հետ:
Մինչ այդ տեղի է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ:
Կրեմլը հայտնում է, որ Վլադիմիր Պուտինը զրուցակիցներին տեղեկացրել է ՌԴ անվտանգության խորհրդի նիստի արդյունքների մասին, որի ժամանակ քննարկվել է իրավիճակը Դոնեցկում և Լուգանսկում և ՌԴ պետդումայի կողմից դրանց անկախության հռչակման հարցը:
Պուտինը տեղեկացրել է, որ երկու հանրապետությունների ղեկավարները դիմել են իրեն նման խնդրանքով:
«Հաշվի առնելով այդ ամենը` ինքը պատրաստվում է համապատասխան հրամանագիր ստորագրել»,- նշված է պաշտոնական հաղորդագրության մեջ:
Հաղորդվում է, որ Մակրոնն ու Շոլցը արտահայտել են իրենց հիասթափությունը նման զարգացման հետ կապված, սակայն պատրաստակամություն են հայտնել շարունակել շփումը: