կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-02-22 10:28
Աշխարհ

Թուրքիան անընդունելի է անվանել Ռուսաստանի կողմից Դոնեցկի և Լուգանսկի ճանաչումը

Թուրքիան անընդունելի է անվանել Ռուսաստանի կողմից Դոնեցկի և Լուգանսկի ճանաչումը

Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Ռուսաստանի կողմից Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների անկախության ճանաչումն անընդունելի քայլ է։ 

Գերատեսչությունում նշել են, որ Մոսկվայի որոշումը խախտում է մինսկյան պայմանավորվածությունները և Ուկրաինայի «քաղաքական միասնությունը»։ «Ռուսաստանի Դաշնության որոշումն անընդունելի է, մենք մերժում ենք այն»,- ասել են նախարարությունից,  նաև կոչ արել բոլոր կողմերին` «խոհեմ գործել» ստեղծված իրավիճակի պայմաններում։

Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ երկրի սահմանները կմնան նույնը, չնայած Ռուսաստանի կողմից Դոնբասի հանրապետությունների անկախության ճանաչմանը: «Մենք մեր հողի վրա ենք, ոչնչից ու ոչ մեկից չենք վախենում։ Մենք ոչ մեկին պարտք չենք, ինչ-որ մեկին բան չենք տալու»,- ասել էր նա։

Փետրվարի 21-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագրեր է ստորագրել Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունները ճանաչելու մասին, ինչպես նաև հանրապետությունների հետ բարեկամության, համագործակցության և փոխօգնության պայմանագրերի կնքման մասին։

Թուրքական դիվանագիտական առաքելության ղեկավար Մևլյութ Չավուշօղլուն հայտնել է, որ Թուրքիան մտադիր է մոտ ապագայում Ռուսաստանի Դաշնության հետ քննարկել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտությունը կարգավորելու թուրքական կողմի հնարավորությունը։

«Ռուսաստանն ամբողջությամբ չի հրաժարվում Թուրքիայի միջնորդությամբ Ուկրաինայի հետ բանակցություններից, քննարկումը շարունակվում է»,- ասել է Չավուշօղլուն։

Չավուշօղլուն նշել է, որ այժմ հանդիպումը ընդունելու հերթը Թուրքիայինն է, որին կմասնակցի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Մենք ռուսական կողմին խնդրեցինք նշել Պուտինի ժամանման ամսաթիվը»,- ասել է նա։