կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-02-21 18:29
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Թուրքիայի, Ադրբեջանի ու Հայաստանի իշխանությունները մեկ հարթակում են․ Մետաքսե Հակոբյան

Ես չեմ տարանջատում՝ Թուրքիայի, Ադրբեջանի ու Հայաստանի իշխանությունները մեկ հարթակում են՝ ըստ Yerkir.am-ի ասաց Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը, որը Արմենիա Մարիոթ հյուրանոցի առջև մասնակցում է բողոքի ակցիային ընդդեմ ադրբեջանցի պատգամավորների այցին Հայաստան և եվրոպական կառույցներին մեր երկրում ժողովրդավարության նահանջի մասին ահազանգելու նպատակով։  

«Ես եկել եմ Արցախից, որ կոչ լինի հայությանը, որ Արցախ-Հայաստան՝ մեկ է»,-ասաց պատգամավորը։

Նշենք, որ Երևանը ստանձնել է ԵՄ արևելյան գործընկերույթան շրջանակում ձևավորված Եվրոնեսթ խորհրդարանական վեհաժողովի Բյուրոյի և 2 հանձնաժողովների համատեղ նիստերի կազմակերպումը։ Դրա շրջանակում Երևան են ժամանել Եվրոնեսթի պատվիրակներ ինչպես Եվրոպական խորհրդարանից, այնպես էլ Արևելյան գործընկերության երկրների խորհրդարաններից, այդ թվում՝ Ադրբեջանից։ Պատվիրակներն այս ժամին Արմենիա Մարիոթ հյուրանոցում մասնակցում են Հայաստանում եվրոպական պատվիրակության կազմակեպած ընդունելությանը։ Ներկա են և՛ Եվրանեսթի պատվիրակներ, և՛ ՀՀ-ում հավատարմագրված եվրոպական երկրների դեսպաններ, և՛ քաղաքացիական հասարակության որոշ ներկայացուցիչներ։ Արմենիա Մարիոթ հյուրանոցի դիմաց բողոքի ակցիա է անցկացվում՝ ընդդեմ ադրբեջանցիների Հայաստան այցի և Հայաստանում ժողովրդավարության աղետալի վիճակի մասին բարձրաձայնելու նպատակով։ Ակցիային մասնակցում է նաև ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունը։

Մանրամասն՝ տեսանյութում․