Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
2022 թ.-ի ապրիլի 13-ին Հայաստանի Հանրապետության վարչապետը Ազգային ժողովի բարձրադիր ամբիոնից հայտարարեց, որ իբրև թե միջազգային հանրությունը պահանջում է իջեցնել Արցախի «նշաձողը»: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը:
Նա նաեւ նշել է. «2023 թ.-ի ապրիլի 18-ին հայտարարեց, որ չի ընդունում Արցախի ինքնորոշման միջազգային իրավունքը և ճանաչում է ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, համեմելով, որ Արցախի իշխանությունները ի սկզբանե տեղյակ են եղել իր կողմից տարվող բանակցային գործընթացին:
Այն, որ ՀՀ իշխանությունները օտարածին, ադրբեջանամետ, ապազգային ու հայատյաց են, ապացուցել են բազմիցս:Սակայն պետք է արձանագրել, որ Արցախի իշխանությունները, նախագահի գլխավորությամբ, այդ հանցավոր խմբի անդամներն են ու իրենց հեզությամբ, ենթարկվելու պատրաստակամությամբ, մեծագույն չարիք են դարձել Արցախի Հանրապետության ու այստեղի ժողովրդի համար: ՉԱՐԻՔԸ ՉԵՆ ԲՈւԺՈւՄ, ԴՐԱՆԻՑ ԱԶԱՏՎՈւՄ ԵՆ