կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-03-30 16:41
Տարածաշրջան

Ադրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել է ռուս պատգամավոր Դելյագինի նկատմամբ

Ադրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել է ռուս պատգամավոր Դելյագինի նկատմամբ

Ադրբեջանը ռուս պատգամավոր Միխայիլ Դելյագինի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարել. չորեքշաբթի հայտնել է այդ երկրի գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը։

Ավելի վաղ ՌԴ Պետդումայի տնտեսական քաղաքականության հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Միխայիլ Դելյագինը ռուսական դաշնային հեռուստաալիքներից մեկի եթերում մատնանշել էր Լեհաստանի և Ադրբեջանի կողմից ՌԴ-ին ուղղված հավանական սպառնալիքները և առաջարկել միջուկային հարվածներ հասցնել վերջինիս նավթարդյունաբերությանը։

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել է, որ այս հայտարարությունը «ոչ մի կերպ չի համապատասխանում և չի կարող համապատասխանել Ռուսաստանի Դաշնության պաշտոնական գծին»։

«Ադրբեջանի Հանրապետության գլխավոր դատախազությունը հետաքննություն է անցկացրել ՌԴ Պետդումայի պատգամավոր, Պետդումայի տնտեսական քաղաքականության հարցերով պետական կոմիտեի նախագահի տեղակալ Միխայիլ Գենադևիչ Դելյագինի վերջին ելույթների առնչությամբ, որոնք հակասում են երկու երկրների համագործակցության սկզբունքներին։ Այդ կապակցությամբ Ադրբեջանը Դելյագինի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարել»,- ասվում է հաղորդագրության մեջ։