|
Փոխարժեքներ
19 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Ադրբեջանը հետախուզում է հայտարարել 21 հայի նկատմամբ՝ կապված Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների հետ: Այս մասին հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ հղում կատարելով Ադրբեջանի գլխավոր դատախազությանը:
Նշվում է, որ գլխավոր դատախազությունում տեղի է ունեցել ընդլայնված կազմով խորհրդակցություն`տեսակոնֆերանսի միջոցով, որպեսզի քննարկվեն դատախազության կողմից 2020 թվականին կատարված աշխատանքները, ինչպես նաև առաջիկա խնդիրները:
Ադրբեջանի գլխավոր դատախազությունը նշում է, որ 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ղարաբաղում ռազմական գործողությունների կապակցությամբ հարուցվել է 62 քրեական գործ: Այս գործերով որպես մեղադրյալ է ընդգրկվել 21 անձ, որոնցից 17-ը Բաքվում «վարձկան» են հայտարարվել, իսկ 4-ը՝ ՀՀ քաղաքացի: Ադրբեջանի իշխանությունները նրանց նկատմամբ հետախուզում են հայտարարել: