|
Փոխարժեքներ
18 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.5 |
| EUR | ⚊ | € 417.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.3074 |
| GBP | ⚊ | £ 486.54 |
| GEL | ⚊ | ₾ 139.54 |
Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հետախուզում է հայտարարել ռուսաստանահայ գործարար և բարերար, «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանի, Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի և Royalsys Engineering կազմակերպության սեփականատեր Դավիթ Գալստյանի (Պատրոն Դավո) նկատմամբ։
Թշնամական պետության դատախազության համաձայն՝ երեք հայ գործիչները, իբր, «ապօրինի զենք են տեղափոխել Լեռնային Ղարաբաղ»։
Այդ երկրի գլխավոր դատախազությունը իրավաբանական օգնության խնդրանք է ուղարկել օտարերկրյա պետությունների համապատասխան պետական մարմիններին, որ հայտարարվի միջազգային հետախուզում և նրանց նկատմամբ ընտրվի խափանման միջոց՝ կալանքի տեսքով։