Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Իրանը երբեք չի ձգտել միջուկային զենք ձեռք բերել. ըստ Mehr-ի՝ հայտարարել է Իսլամական հեղափոխության առաջնորդ այաթոլլա Սայիդ Ալի Խամենեին։
Խոսելով Իրանի խաղաղ միջուկային ծրագրի մասին՝ նա ասել է, որ թշնամիները փորձում են իրանցիներին զրկել խաղաղ ատոմից։ «Նրանք պատժամիջոցներ են սահմանում միջուկային էներգիայի պատճառով՝ իմանալով, որ այն ուղղված է խաղաղ նպատակների։ Եվ ինչ էլ ասեն, թե Իրանը միջուկային ռումբ արտադրելու որոշակի փուլում է, անիմաստ է»։
Կրկնելով, որ Իրանը երբեք չի ձգտել միջուկային զենք ստեղծել, Խամենեին նշել է, որ Իրանը ձգտում է խաղաղ ճանապարհով օգուտ քաղել միջուկային էներգիայից։ «Նրանք դա գիտեն։ Բայց չեն ցանկանում, որ Իրանի ժողովուրդը հասնի գիտական նման ակնառու առաջընթացի, դրա համար էլ ճնշում են գործադրում մեզ վրա»,- ասել է նա: