կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-02-14 21:00
Հասարակություն

Արա Թորանյանի համբերության բաժակն էլ լցվեց

Արա Թորանյանի համբերության բաժակն էլ լցվեց

«Նուվելլ դ՛Աղմենի» հանդեսը օրերս հրապարակել է CCAF-ի համանախագահ Արա Թորանյանի բաց նամակն՝ ուղղված Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

Նամակում Արա Թորանյանը ափսոսանքով տեղեկացնում է, որ Սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատարը համառորեն փորձում է աջակցել տարբեր փոքր խմբերի, որոնք իրենց երեւակայում են CCAF-ին մրցակից եւ վերջինիս դեմ իրականացնում են արշավներ եւ իրենք ստիպված են եղել չեղարկել հանձնակատարի՝ իրենց կողմից կազմակերպվող այցը Ֆրանսիա։ Նամակում մանրամասն շարադրված է Ռեմի Մաքինաջյանի «Հայկական շարժման» եւ Սինանյանի հանդիպման պատմությունն ու այն, որ այդ հանդիպումը Սինանյանի եւ իրենց կառույցի միջեւ եղած պայմանավորվածությունների խախտում է։ Արա Թորանյանը պնդում է, որ Սինանյանը պարտավոր էր հարգել իր ստանձնած պարտավորությունները, դրանով պայմանավորված իրենք էլ վերանայեցին իրենց հանձնառությունները՝ կապված Սինանյանի այցի կազմակերպման հետ։

Նամակում ներկայացվել է նաեւ CCAF-ի եւ «Հայկական շարժման» միջեւ լարված հարաբերությունների թեման եւ այն, որ «Հայկական շարժումը» պահանջում էր CCAF-ի համանախագահների հրաժարականը։ Արա Թորանյանը տեղեկացրել է Փաշինյանին, որ Սինանյանը համառորեն պառակտում է մտցնում այնտեղ, որտեղ մինչ այդ թագավորել է միասնությունը եւ այդպիսով թուլացնում է Ֆրանսիայի հայ համայնքի քաղաքական կշիռը։ Թորանյանն ասում է, որ զգացված կլիներ, եթե Նիկոլ Փաշինյանը վերջ դներ այս ամենին՝ հանուն հայկական ազգային շահերի։

Նա նաեւ նշել է, որ բոլոր նրանք, ովքեր Փաշինյանին կհամոզեն որ այս ամենի հետեւում «դաշնակցականներն» են կանգնած, այդպես չէ եւ պարզաբանում է, որ CCAF-ը միավորում է Ֆրանսիայի հայ համայնքի բոլոր խմբերին ու գաղափարական պլյուրալիզմը երբեք չի խանգարել, որ իրենք պաշտպանեն Հայաստանն ու Ֆրանսիայի հայության իրավունքները։