|
Փոխարժեքներ
23 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.16 |
| EUR | ⚊ | € 427.31 |
| RUB | ⚊ | ₽ 4.3711 |
| GBP | ⚊ | £ 498.37 |
| GEL | ⚊ | ₾ 139.82 |
Ավստրալիայի արտաքին գործերի նախարարությունը որոշել է կասեցնել Կիեւում իր դեսպանատան աշխատանքը: Այդ մասին ասվում է կիրակի ԱԳՆ կայքում տեղադրված հաղորդագրության մեջ, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
«Հաշվի առնելով անվտանգության ոլորտում իրավիճակի վատթարացումը, որը պայմանավորված է Ուկրաինայի տարածքում ռուսական զորքերի կենտրոնացմամբ, կառավարությունը որոշել է Կիեւից հեռացնել Ավստրալիայի դեսպանատան աշխատակիցներին եւ ժամանակավորապես դադարեցնել Կիեւում մեր դեսպանատան աշխատանքը»,-տեղեկացրել են ԱԳՆ-ից՝ հավելելով, որ որոշում է կայացվել կազմակերպել Ավստրալիայի ժամանակավոր ներկայացուցչությունը Լվովում: