|
Փոխարժեքներ
01 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Արդեն հայտնել ենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մոտ մեկ շաբաթ չի ներկայացել հանրությանը՝ տարատեսակ խոսակցությունների առիթ տալով: Լուրեր էին շրջանառվում Պուտինի վատ առողջական վիճակի մասին:
Корреспондент-ը գրում է, որ Կիևում Ռուսաստանի դեսպանատան մոտ երեկ անհայտ անձինք սգո ծաղկեպսակ են դրել: Ծաղկեպսակի վրայի գրառումից դատելով՝ այն նախատեսված է Պուտինի համար։
Նշենք, սակայն, որ այսօր Պուտինը հայտնվել է հանրության առջև՝ հանդիպում ունենալով ՌԴ գերագույն դատարանի նախագահ Վյաչեսլավ Լեբեդևի հետ:
Իսկ շվեյցարական մի ԶԼՄ ավելի ուշ գրել էրն, որ Պուտինն անհետացել է, քանի որ հայր է դարձել: Տիչինո նահանգի բնակիչները հայտնել են, որ Սուրբ Աննայի կլինիկայում օրերս ծննդաբերել է հայտնի մարմնամարզուհի Ալինա Կաբաևան: