կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-02-08 15:25
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ի՞նչ է նշանակում՝ հրահանգ չունենք, որ ձեզ հանձնենք բանալին․ լարված վիճակ Վարդենիսում

Մեր ռայոնի համար այսօր մեզ պետք է Ահարոն Խաչատրյանը՝ Վարդենիսում Yerkir.am-ի հետ զրույցում ասաց Մարտունի-Վարդենիս ճանապարհը փակած քաղաքացիներց մեկը։

Նրանք բողոքի են դուրս եկել այն բանից հետո, երբ ընտրված ու երդված համայնքապետ Ահարոն Խաչատրյանին Գեղարքունիքի մազպետարանը հրաժարվեց տրամադրել կնիքն ու աշխատասենյակի բանալին։

«Աշխատող ուժը Ահարոն Խաչատրյանն է՝ ինձ համար: Ինքը կարա ռայոնի  համար սրտացավ մի բան անի»,-ասաց Ծովակ գյուղի բնակիչներից մեկը:

Մեկ այլ վարդենիսցի փաստեց՝ ՏԻՄ ընտրությո՞ւն է եղել, մարդիկ ընտրել են Ահարոն Խաչատրյանին, ուրեմն թող թողնեն աշխատի։

«Մինչև ե՞րբ պետք է մեր 35 բնակավայրն այս վիճակում մնա։  Ի՞նչ է նշանակում՝ հրահանգ չունենք, որ ձեզ հանձնենք բանալին, էդ հրահանգ տվողը թող հրահանգը տա, բանալին ստանանք, մենք էլ թողնենք, գնանք մե տները»,-ասաց բողոքի ակցիայի մասնակիցը։

Նշենք, որ այսօր Վարդենիսի ավագանին սկսեց նստաշրջանը, քննարկեց ու սահմանեց համայնքի ղեկավարին կից խորհրդակցական մարմինների ձևավորման և գործունեության կարգը։ Նիստին ՔՊ խմբակցությունը չէր ներկայացել, բայց «Ահարոն Խաչատրյան» և «Միասնական Վարդենիս» խմբակցությունների անդամների թիվը բավարար էր, որպեսզի քվորումն ապահովվի։  

Մանրամասն՝ տեսանյութում․