Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Այսօր լրագրողների հետ հանդիպել էին մտավորականներ, ովքեր վերջին օրերին սահմանին տիրող իրավիճակի մասին էին խոսում:
Նրանք խոսեցին նաև Մադրիդյան սկզբունքների մասին, որը ենթադրում է նաև Ղարաբաղի որոշակի կարգավիճակ ստանալու դիմաց նաև հողերի հանձնում:
Ռեժիսոր Նիկոլայ Ծատուրյանը նշեց, որ ամենամեծ միամտությունն է կարծել, թե, հանձնելով ինչ-որ շրջան, Ադրբեջանը ձեռքերը կլվա ու մի կողմ կքաշվի: Ավելին, ըստ նրա, այդպիսով մենք թույլ կտանք Ադրբեջանին ավելի մոտենալ Ղարաբաղին:
«Ո՞վ է ասում, որ դրանից հետո խաղաղություն է լինելու: Հիմար միտք է, թե` եկեք հանձնենք 1-2 տարածք ու հանգիստ ապրենք, ոչ, դրանից հետո նրանք Ղարաբաղը կվերացնեն, նրանց ամբողջ Ղարաբաղն է հետաքրքրում»,- ասաց Ծատուրյանը:
ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանն էլ նշեց, թե պատմությունը ցույց է տալիս, որ Ադրբեջանն անընդհատ տարածք է ուզում, նրանք անգամ Երևանն են իրենցը համարում ու ուզում: «Միտքը, որ եթե տարածքներ հանձնենք, Արցախն էլ կարգավիճակ ստանա, ու վերջ` խաղաղ ապրելու ենք, ռոմանտիկ ցանկությունների ոլորտից է: Ընդհակառակը` 1-2 տարածք տալով` Ադրբեջանի ախորժակն ավելի կբացվի»,- ասաց Միլիտոնյանը: