Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Նիկոլ Փաշինյանը բերեց պատերազմ ու պարտություն։ Հիմա նա դարձել է պատերազմի վաճառական։ Հետպատերազմական շոկի մեջ գտնվող հայ ժողովրդին նա վախեցնում է պատերազմով։ Ճիշտ է, իր վարած քաղաքականությունը խաղաղություն չի բերում, բայց պատերազմի վախը Նիկոլը ձգտում է առավելագույնս աշխատացնել և կապիտալիզացնել։
2021–ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ նա պատերազմի վախը վաճառեց ու քվե կորզեց։ Դրանից հետո ունեցանք մինի–պատերազմների շարք, տարածքային կորուստներ, մարդկային զոհեր, գերիներ։
2022–ի հոկտեմբերի 6–ին Նիկոլն Արցախը հանձնեց Ադրբեջանին՝ դրա դիմաց խոստանալով խաղաղություն։ Խաղաղություն չկա, Արցախը հայաթափված է, Ալիևն անցել է Հայաստանի տարածքներին ու պահանջում է Երևանը։
Նիկոլ Փաշինյանն ընտրել է դիլիմ–դիլիմ տարածքները հանձնելու մարտավարությունը։ Տավուշում նա կրկին պատերազմ ու վախ էր վաճառում։ Դա քարոզչական ահաբեկչություն էր ՀՀ քաղաքացիների ու մասնավորապես՝ Տավուշի ժողովրդի հանդեպ։ Ասաց՝ եթե Տավուշի տարածքները չհանձնենք, ապա Թուրքիան ու Ադրբեջանը կհարձակվեն ու պատերազմ կլինի։
Երբ Նիկոլն ասում է, թե պատերազմ կլինի, ուզում է ասել, որ մենք անպայման կպարտվենք։ Ու հենց այդ պարտությամբ է նա վախեցնում՝ սպասարկելով Ադրբեջանի ու Թուրքիայի շահերը։
Նիկոլի բռնած գիծը զիջումներն են։ Ինքը շատ լավ գիտի, որ դրանք վերջ չեն ունենալու, բայց իրեն դա չի հետաքրքրում։ Իրեն իր կաշին է հետաքրքրում։ Կաշվի փրկության գին է նշանակված հակառուսական ու հակաիրանական քաղաքականություն վարելը։ Ինքը դա պարտաճանաչորեն կատարում է։ Թե ինչ կլինի Հայաստանի հետ, ո՛չ Նիկոլին, ո՛չ իր դրսի պատվիրատուներին չի հետաքրքրում։
Այս խայտառակ պատմությանը վերջ դնելու, մեր երկրում իրական խաղաղություն հաստատելու և Հայաստանի ոչնչացումը կանխելու միակ տարբերակը Նիկոլին հեռացնելն է՝ հանձնելը։ Նիկոլին հանձնենք, որ պատերազմ չլինի։
Աղբյուրը՝ 7օր