կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-02-08 10:28
Քաղաքական

Բաքվի զնդանում 44 օր տառապած գերու կալանքի դեմ բողոքի քննությունը նշանակվել է 44 օր անց. Ռուբեն Մելիքյան

Բաքվի զնդանում 44 օր տառապած գերու կալանքի դեմ բողոքի քննությունը նշանակվել է 44 օր անց. Ռուբեն Մելիքյան

Նման խայտառակություն անգամ մեկ տարի առաջ էր անհնար. կալանավորման դեմ հունվարի 4-ին բերված բողոքի քննությունը վերաքննիչ դատարանը նշանակել է փետրվարի 18-ին. Բողոքը բերելուց 44 օր հետո: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը:

«Մեկ տարի առաջ եթե 14 օր հետո էր նշանակվում, դա արդեն ընկալվում էր որպես կալանքի վերանայման իրավունքի խախտում։

Կարծում եմ՝ «ժողովրդավարության առաջընթացն» ակնհայտ է։

ՀԳ. Իսկ կալանավորվածը ադրբեջանից վերադարձված գերի է՝ Բաքվի զնդաններում 44 օր տառապած Արման Խաչատրյանը։ Այս փաստն է՛լ ավելի է ընդգծում իրավիճակի ոչ միայն հակաիրավական, այլև հակաբարոյական բնույթը»,-նշել է նա: