Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Փաստ» օրաթերթը գրում է. ««Փաստ» թերթի տեղեկություններով, պետական գերատեսչություններում այս օրերին բավականին լարված մթնոլորտ է. որոշ կառույցներում, ինչպես ասում են, իրենց «տեղը չեն գտնում»: Պատճառն այն է, որ Պետական վերահսկողական ծառայությունը լայնածավալ ստուգումներ է իրականացնում հատկապես պետական գնումների գործընթացում: Ի դեպ, կառավարության կուլիսներում խոսում են, որ մշտադիտարկման տակ է առնվել նաև վարչապետի հանձնարարականների կատարումը պետական գերատեսչություններում, և այսուհետ յուրաքանչյուր հանձնարարականի «հետևից գնալու են» հենց ՊՎԾ-ի մանդատով:
Ըստ մեր ունեցած տեղեկությունների, այլ ստուգումներ ևս կատարվում են, սակայն հատկապես այս երկու «դաշտում» առանձնահատուկ ուշադրությամբ են ստուգում: Այս գործողությունները պայմանավորում են վարչապետի այն ձևակերպմամբ, որ խնդիր կա պետական ինստիտուտների կայացման դաշտում: Մեր աղբյուրների փոխանցմամբ, այս հանգամանքը բավականին լուրջ դժգոհություններ է առաջացրել որոշ գերատեսչություններում:
Ավելին, կան խոսակցություններ, որ փորձեր են արվել այդ դժգոհությունները հասցնել նույնիսկ վարչապետին՝ բողոքելով, թե պվծականները ստուգում են «ամեն մի չոփը», ինչը հավելյալ լարվածություն է ստեղծում գերատեսչություններում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում