|
Փոխարժեքներ
17 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.41 |
| EUR | ⚊ | € 419.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.3165 |
| GBP | ⚊ | £ 489.55 |
| GEL | ⚊ | ₾ 139.48 |
Անկախ Հայաստանի զինված ուժերն ու զինծառայողներն իրենց հայրենիքի իսկական զավակներն են, որոնք աչքի են ընկնում արիությամբ ու խիզախությամբ․ գրառում է կատարվել ՀՀ-ում ՌԴ դեսպանության ֆեյսբուքյան էջում։
«Նրանք Հայրենական մեծ պատերազմի հերոսների սերնդի զինվորական փառավոր ավանդույթների հպարտ շարունակողներն են: Նրանց հավատարմությունն ու անմնացորդ ծառայությունը, առանց չափազանցության, երկրի հանգստության ու բարեկեցության գլխավոր գրավականն են»,– նշված է հաղորդագրության մեջ։
Դեսպանությունը նշում է, որ բարդ, արագ փոփոխվող և տարբեր մարտահրավերներով լի աշխարհում Ռուսաստանի և Հայաստանի զինված ուժերի արդյունավետ փոխգործակցությունը ռուս-հայկական դաշնակցային հարաբերությունների ամբողջ համալիրի անբաժանելի տարրերից է: Ռազմական ոլորտում երկկողմ ռազմավարական համագործակցությունը առանցքային դեր է խաղում երկու պետությունների ազգային շահերի և ինքնիշխանության պաշտպանության գործում։