| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            «Արշիլ Գորկու շատրվանը», կառուցված Վանի Էդրեմիտ (պտմ. Արտամետ) շրջանի քաղաքապետարանի կողմից 2015 թ., ջրազրկվել, իսկ հետո նաև ոչնչացվել է. հայտնում է Gazete Duvar-ը:
Հայ անվանի նկարիչ Արշիլ Գորկին (Ոստանիկ Ադոյան) ծնվել է շրջանի Խորգոմ գյուղում` ներկայումս Դիլքայա թաղամաս, 1915 թ. Հայոց ցեղասպանության ժամանակ գաղթել է, այնուհետև տեղափոխվել ԱՄՆ:
Տեղի բնակչության կողմից «Գորկու շատրվան» անունով հայտնի հուշարձանը կառուցվել է քրդամետ Demokratik Bölgeler Partisi կուսակցության («Ժողովրդավարական շրջաններ» կուսակցություն)` քաղաքում կառավարելու ժամանակ:
Հուշարձանի վրա առկա էին հայերեն, քրդերեն, անգլերեն և թուրքերեն կենսագրական տվյալներ:
Երբ քրդական կուսակցությունը հեռացվեց քաղաքի ղեկավարումից (էրդողանական ռեժիմի կողմից), սկսվեց «պայքար» շատրվանի դեմ: Նախ՝ անջատվել էր ջուրը, հետո՝ հեռացվել Գորկու անունը, հետո էլ՝ քառալեզու գրությունները:
Քաղաքի ներկայիս իշխանությունները նշել են, որ ջուրն անջատել են բնակչության ջրի կարիքներն ապահովելու համար, բայց հուշարձանի քանդումից «տեղեկություններ չունեն»: