| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Հուլիսի 9-ին և 10-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կկայանա «Արշիլ Գորկի» բալետային ներկայացման պրեմիերան: Ներկայացումն իրականացրել են «Հզոր զգացմունքներ» պարային խումբը և վաստակավոր կոլեկտիվ Հայաստանի պարարվեստի «Բարեկամություն» պետական համույթը` Շվեդական արքայական բալետի և Բավարիայի պետական բալետի առաջատար մենապարողների մասնակցությամբ:
Ներկայացման բեմադրիչն է Արսեն Մեհրաբյանը /Շվեդիա/, բեմի ձևավորումը և զգեստները՝ Օտտո Բուբենչեկի /Գերմանիա/: Մենակատարներ` Արսեն Մեհրաբյան /Շվեդական արքայական բալետի հիմնական մենապարող/, Տիգրան Միքայելյան /Բավարիայի պետական բալետի հիմնական մենապարող, ՀՀ վաստակավոր արտիստ/, Վահե Մարտիրոսյան /Շվեդական արքայական բալետի առաջատար մենապարող/, Իլյա Սարկիսով /Բավարիայի պետական բալետի մենապարող/, Մարիա Դիվանյան /բալետի առաջատար մենապարուհի, ՀՀ վաստակավոր արտիստ /Հայաստան/, Անժելա Լի Ռեբելո /Ժնևի Մեծ թատրոնի մենապարուհի/, Անժելիկա Դավթյան /«Բարեկամություն» համույթ/: