կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-04-29 17:13
Քաղաքական

ՈՒՂՒՂ. ՀՅԴ-ի բողոքի ակցիան` Գլխավոր դատախազության շենքի դիմաց

Հաշվի առնելով իրավապահ մարմինների կողմից ՀՅԴ ներկայացուցիչների դեմ վերջին ժամանակաշրջանում Երևանում ու մարզերում իրականացվող քաղաքական հետապնդումները՝ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինն իր 28.04.2021 թ. հայտարարությամբ դիմել էր իրավապահ մարմիններին և պահանջել մնալ բացառապես օրենքով իրենց վերապահված լիազորությունների սահմաններում, չարժեզրկել պետական ինստիտուտները, չդառնալ օրվա իշխանությունների քաղաքական կամակատարը, ծառայել Հայաստանի Հանրապետությանն ու քաղաքացու օրինական շահերին։

Այս պահանջը բարձրաձայնելու համար այսօր ՀՀ գլխավոր դատախազության շենքի առջև հրավիրվել է բողոքի ակցիա:

Yerkir.am-ի նկարահանող խումբն ուղիղ եթերում հետևում է իրադարձությունների զարգացմանը։