|
Փոխարժեքներ
15 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.42 |
| EUR | ⚊ | € 441.46 |
| RUB | ⚊ | ₽ 4.8278 |
| GBP | ⚊ | £ 509.18 |
| GEL | ⚊ | ₾ 140.79 |
«Աշխարհը փոթորկվել է և դա չի կարող մեզ վրա ուղղակի կամ անուղղակի չազդել ։ Իմ մտավախությունն այն է որ այս փոթորիկը տեղի է ունենում այն ժամանակահատվածում Հայաստանի նավը ղեկավարում է մի իշխանություն, որը Արցախի պետականության նավը ենթարկեց վթարի։ Հայ-թուրքական հարաբերություններն առանց նախապայմանների կարգավորելուն մենք կողմ ենք , բայց հարց է առաջանում արդյո՞ք Թուրքիան է կողմ առանց նախապայմանների բանաձևին, եթե հայտարարել է պաշտոնապես, զուտ ձևականորեն։
Երկրորդ հարցադրումը՝ արդյո՞ք այդ նախապայմանները մեծ մասամբ բավարաված չեն։ Եվ մենք պետք է մեր հասարակության համար բացահայտենք, թե ինչպե՞ս է լինում Թուրքիան, որը 44-օրյա պատերազմի ժամանակ բայրաքթարներ բերեց մեր ժողովրդի գլխին հիմա բարյացակամ է դարձել, Թուրքիան սիրո՞վ է լցվել ՀՀ-ի և հայ ժողովրդի հանդեպ։ Ո՛չ, 44-օրյա պատերազմից հետո Էրդողանն ու Ալիևը Շուշիում կնքել են հակահայկական հռչակագիր»,-այս մասին ասաց «Հայստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը՝ ԱԺ-ում ելույթ ունենալիս։
Մանրամանս՝ տեսանյութում։