կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-01-18 17:34
Քաղաքական

ՀՀ-ի փրկության գլխավոր նախապայմանը համախմբմամբ իշխանափոխություն իրականացնելն է․ Թևանյան

Մեր երկրի հյուսիս-արևելյան հատվածում օրերս տեղի ունեցած ռազմական բախման հետևանքով օրերս ունեցանք երեք զոհ։ Ալիևը մեղքը բարդեց ՀՀ-ի վրա, ի պատասխան Հայաստանից հնչում են՝ մեզ ամուր նյարդեր են պետք խաղաղության դարաշրջան ի համար տխրահռչակ ձևակերպումը։

«Փաստորեն ամուր նյարդերը ՀՀ քաղաքացիներին պետք են զոհվելու կամ անվտանգության կորստին ըմբռնումով մոտենալու համար։ Այս մասին ԱԺ-ում հայտարարությունների ժամին ասաց Հայաստան խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը։ Որքան օպերատիվ և աղմկոտ էր Փաշինյանը ղազախական գործընթացների ժամանակ, որտեղ ինքը զուտ ձևական դերակատարում ուներ, նույնքան դանդաղկոտ ու լուռ է նա Ալիևի քայլերին արձագանքելիս, շատ հաճախ այդ արձագանքը նույնիսկ բացակայում է»,-ասաց Թևանյանը։

Ընդդիմադիր պատգամավորի խոսքով, ՀՀ-ի փրկության գլխավոր նախապայմանը համախմբմամբ իշխանափոխություն իրականացնելն է։

Մանրամասն՝ տեսանյութում։