Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ղազախստանում զանգվածային անկարգությունների հետևանքով 225 մարդ է մահացել։ Տեղեկությունը հայտնել է Ղազախստանի գլխավոր դատախազության քրեական հետապնդման ծառայության պետ Սերիկ Շալաբաևը, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը:
Շալաբաևի խոսքով` 225 զոհից 19-ն ուժային է։ «Մահվան յուրաքանչյուր դեպք անհատապես կքննվի։ Պետությունը համակողմանի աջակցություն կցուցաբերի տուժածների և զոհվածների ընտանիքներին»,–ասել է Շալաբաևը։
Անկարգությունների ժամանակ տուժել է 4578 մարդ։ Ղազախստանի իրավապահ մարմիններն էլ 446 մարդու են ձերբակալել զանգվածային անկարգությունների փաստերի վերաբերյալ քրեական գործերի հետաքննության ընթացքում, քննվում է 546 քրեական գործ։
Անկարգությունների մասնակիցների ընդհանուր թիվը 20 000–ից ավելի է։
Երկրի առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի դեպարտամենտի տնօրեն Ասել Արտակշինովան էլ հաղորդել է, որ Ղազախստանի ավելի քան 2,600 բնակիչ բժշկական օգնության են դիմել անցած շաբաթ արտակարգ դրության ռեժիմ սահմանելու պահից։
Ղազախստանի հատուկ ծառայությունները շարունակում են հակաահաբեկչական գործողությունը հանրապետության երեք շրջանում, որտեղ պահպանվում է ահաբեկչական վտանգի ամենաբարձր՝ «կարմիր» մակարդակը։
Ավելի վաղ հայտարարվել էր, որ իրավիճակը Ղազախստանում կայունացել է: ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հայտնել էր, որ իրավիճակի բեկումն արդեն առաջացել է, բայց կարգավորվման մասին խոսելը դեռ վաղաժամ է:
ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի մեծ մասը դուրս է բերվել Ղազախստանից, գործընթացը կավարտվի հունվարի 19-ին։