|
Փոխարժեքներ
17 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.44 |
| EUR | ⚊ | € 396.7 |
| RUB | ⚊ | ₽ 4.3693 |
| GBP | ⚊ | £ 475.35 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
Արարատի մարզպետ Ռազմիկ Թեւոնյանը կազատվի պաշտոնից: Այս հարցն ընդգրկված է հունվարի 13-ի՝ կառավարության նիստի չզեկուցվող հարցերի թվում:
Չզեկուցվող հարցերի շարքում է նաեւ նոր մարզպետի նշանակումը: Արարատի նոր մարզպետ կնշանակվի նախկին մարզպետի որդին` Սեդրակ Թեւոնյանը:
Հիշեցնենք, որ Սեդրակ Թեւոնյանը հունվարի 4-ին էր վայր դրել մանդատը:
Ռազմիկ Թեւոնյանն էլ մարզպետ էր նշանակվել 2020 թվականի դեկտեմբերի 10-ին, այնուհետեւ 2021 թվականի սեպտեմբերի 9-ին հրաժարական էր տվել, ու օրեր անց հետ էր վերցրել հրաժարականի դիմումը: