Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Համազգային Հայ Կրթական և Մշակութային միության Արցախի գրասենյակը, հովանավորությամբ Արցախի Մարտունի քաղաքում բնակվող հայրենադարձ Շանթ Չարշաֆճեանի, այս օրերին կազմակերպում է Շուշիի պետական թատրոնի հյուրախաղերը Արցախի մի շարք գյուղերում։ Նրանք հանդես են գալիս տիկնիկային ներկայացումներով։
Արցախի մի շարք գյուղերի մանուկներ արդեն հասցրել են դիտել ներկայացումները, իսկ որոշ գյուղերում էլ կկազմակերպեն առաջիկա օրերին։
Համազգայինի Արցախի գրասենյակի տնօրեն Հերմինե Ավագյանը Yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ պատերազմի հետևանքով Շուշիի թատրոնը կայուն գործունեության վերականգնման կարիք ունի և հույս ունի, որ այս հյուրախաղերը թատրոնի վերընձյուղման մի փոքրիկ խթան կհանդիսանան։ Թատրոնի դերասանները ցրված են Գյումրիում, Երևանում և Ստեփանակերտում։ Նրանք համախմբման ու վերականգնման անհրաժեշտության և ցանկություն ունեն։
«Գյուղերի մի մասը թշնամու անմիջական դիտակետում են, և տնից ակումբ գնալն անգամ վտանգավոր է, բայց միևնույն է, երեխաները գալիս են դիտելու ներկայացնումները, որովհետև դրա կարիքը շատ ունեն»,- նշեց Հերմինե Ավագյանը և շնորհակալություն հայտնեց հայրենադարձ Շանթ Չարշաֆճեանին, ով ընդառաջեց Համազգայինի Արցախի գրասենյակի այս նախաձեռնությանը և հովանավորեց այն՝ վառ օրինակ հանդիսանալով շատերի համար։
Արցախի գյուղերում տիկնիկային ներկայացումները շարունակվելու են նաեւ ամռանը. դերասաններն այցելելու են այն գյուղերը, որոնք այս օրերին չեն հասցրել այցելել։