Կիլիկիո Հայոց Ամենայն կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետը հունվարի 4-ին ընդունել է Լիբանանում Հռոմի պապի նվիրակ արքեպիսկոպոս Ժոզեֆ Սփիթերին: Այս մասին հայտնում են Կիլիկիո Հայոց կաթողիկոսարանից:
Պապական պատվիրակը Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետին է փոխանցել Հռոմի Ֆրանցիսկոս պապի նամակը, որտեղ Սրբազան Քահանայապետը շնորհավորում է կաթողիկոսին Նոր տարվա ու Սուրբ ծննդյան առթիվ:
Հանդիպմանը անդրադարձ է կատարվել Վատիկանում 2021 թվականի հուլիսի 1-ին տեղի ունեցած Լիբանանի քրիստոնյա հոգևոր այրերի հանդիպմանը, ինչպես նաև Լիբանանի ներկայիս քաղաքական ու տնտեսական մարտահրավերներին: