Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Իրավունքը» գրում է. «Լևոն Տեր–Պետրոսյանի եղբորորդին` ՀԱԿԿ Էրեբունի տարածքային կառույցի ղեկավար Տիգրան Տեր-Պետրոսյանը, որին պատկանում է հայտնի «Մուսալեռ» ռեստորանը, անհույս խաղամոլ է։ Այս տարիների ընթացքում նա հասցրել է խաղատներում և բուքմեյքերական գրասենյակներում տանուլ տալ ամեն ինչ։ Պարտքերի տակից դուրս գալու համար ստիպված վաճառել է Կայարանի մոտ իր ունեցած առևտրի կետը, գրավադրել նույն «Մուսալեռ» ռեստորանը, որտեղ ի դեպ ՀԱԿ-ն իր հավաքներն էր անցկացնում, ինչպես նաև գրավադրել է իր ընկերներին և ծանոթներին պատկանող գույքը։ Եվ վերջապես հերթը հասավ Լևոն Տեր–Պետրոսյանի հայրական առանձնատանը։ Ի դեպ, նույն Տիգրան Տեր-Պետրոսյանն արդեն մի քանի ամիս է՝ Հայաստանում չէ, նա պարզապես «փախած» է պարտքատերերից»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։