Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հինգշաբթի հեռախոսազրույց կունենա ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ, որի ընթացքում առաջնորդները «կքննարկեն մի շարք թեմաներ, այդ թվում՝ առաջիկա դիվանագիտական բանակցությունները» Վաշինգտոնի և Մոսկվայի միջև։ Այս մասին CNN-ին հայտնել է ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի մամուլի քարտուղար Էմիլի Հորնը։
Ըստ նրա՝ Բայդենի վարչակազմը շարունակում է լայնածավալ դիվանագիտական աշխատանքը եվրոպացի դաշնակիցների և գործընկերների հետ՝ խորհուրդ տալով և համակարգելով ընդհանուր մոտեցումը՝ ի պատասխան Ուկրաինայի սահմանների մոտ ռուսական ռազմական կուտակումների:
Հորնը նշել է, որ ԱՄՆ նախագահը համապատասխան բանակցություններ է վարել մի շարք եվրոպացի առաջնորդների հետ, իսկ Սպիտակ տան վարչակազմի պաշտոնյաները «բազմակողմ կապ են ունեցել ՆԱՏՕ-ի, ԵՄ-ի և Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) հետ»:
«Պաշտոնյաները նաև բազմաթիվ խորհրդակցություններ են անցկացրել իրենց գործընկերների հետ, այդ թվում՝ արևելյան թևից՝ երկկողմանի հիմունքներով և B9 ձևաչափով, ինչպես նաև Ուկրաինայի հետ»,- հավելել է Հորնը:
B9 ձևաչափը նախաձեռնել են Ռումինիան և Լեհաստանը, խմբում ներառված են նաև Բուլղարիան, Հունգարիան, Չեխիան, Սլովակիան, Լիտվան, Լատվիան և Էստոնիան։
Ըստ Հորնի՝ Պուտինն առաջարկել է անցկացնել զրույցը, իսկ Բայդենն ընդունել է այդ գաղափարը, քանի որ «կարծում է, որ երբ խոսքը վերաբերում է Ռուսաստանին, ոչինչ չի կարող փոխարինել առաջնորդների միջև ուղիղ երկխոսությանը»։
Ռուսաստանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչների միջև անվտանգության հարցերի շուրջ բանակցությունները կանցկացվեն հունվարի 10-ին։ Այս մասին երեկ ճեպազրույցում հայտնել է ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը։