Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այս իշխանությունը հրաժարվեց այն սկզբունքից, որի դրոշների տակ եկել է իշխանության։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 27-ին, ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
«Այս առումով հետաքրքիր էր Հայկ Մարությանի ելույթը։ Երբ մենք ենք դա ասում, ընկալումն այլ է, երբ իրենց թիմի կարկառուն ներկայացուցիչն է ասում, ընկալումն այլ է։ Հիմա ինչ կատարվում է կալանավորումների հետ, մի խայտառակություն է։ Կալանավորումների այն քանակը, որն այսօր է, երբևէ որևէ իշխանության մոտ ուղղակի չի եղել։ Իմ նախագահության ժամանակ ՏԻՄ-երին երբեք ուժային կառույցները չեն մասնակցել, երբեք այսպիսի ներգրավվածություն չի եղել։ Այն ժամանակ, երբ վարչապետ էր Անդրանիկ Մարգարյանը, որը կուսակցական էր, և կար շատ բնական ցանկություն կուսակցության կողմից մասնակցելու ամեն տեղ, ես զսպում էի միշտ և ասում էի, որ սա ՏԻՄ ընտրություններ են, և ով էլ ընտրվի, ցանկանալու է իշխանության հետ, կառավարության հետ լավ հարաբերություններ ունենալ»,- ասաց Քոչարյանը։