կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-12-27 12:40
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ցեղասպանության ճանաչման հարցը ՀՀ իշխանություններն ամբողջությամբ թողել են Հայ դատի գրասենյակների վրա․ Քոչարյան

Թուրքիայի նախապայմանները Հայաստանը բավարարել է, մի բան էլ ավելի՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը տարեվերջյան ամփոփիչ ասուլիսի ժամանակ խոսելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի և երկկողմ բանագնացների մասին։

Նա նշեց, որ Թուրքիան 3 նախապայման ուներ, որոնց ավելացել է ևս մեկը՝ միջանցքը։

Նախապայմաններից մեկը 7 շրջանների վերադարձն էր, բայց ոչ թե 7 շրջանն է վերադարձվել, այլ բոնուսով՝ Շուշին և Հադրութը ևս․ ըստ էության, այդ անախապայմանն այլևս չկա։

«Ցեղասպանության հետ կապված՝ Հայաստանն այսօր այնքան թույլ է, որ մտածել, թե կարող է հաջողության հասնել Ցեղասպանության ճանաչման գործում, այդ հարցը այսօր ՀՀ իշխանությունները թողել են ամբողջությամբ Հայ դատի գրասենյակների վրա։ Երկուսը իրենց համար բարեհաջող լուծված են»,-ասա Ռոբերտ Քոչարյանը։

Երրորդ նախապայմանը, որ Հայաստանը ճանաչի Արցախի տարածքային ամբողջականությունը՝ ներառյալ Արցախը, վարչապետը խորհրդարանում ասաց, որ 2016 թ-ից հետո չկա որևէ հնարավորություն, որ Արցախը լինի Ադրբեջանի կազմից դուրս։ Սա նշանակում է՝ 3 նախապայմաններն էլ բավարարել է՝ մի բան էլ ավելի։

Մանրամասն՝ տեսանյութում․