|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
ՌԴ Կոմունիստական կուսակցության առաջնորդ Գենադի Զյուգանովը հայտնել է, որ առաջադրվելու է ՌԴ 2018թ նախագահական ընտրություններին: Այս մասին հաղորդում է BBC-ն:
«Ես շարժման լիդեր եմ, իմ թեկնածությունը առաջադրել են կոմունիստական կուսակցության բոլոր օղակները»,- ասել է նա Ռուսաստանի առաջին ալիքի հետ հարցազրույցում: Կուսակցությունն արդեն նախաձեռնել է «Տասը քայլ` արժանավայել կյանքի համար» ծրագիրը, որով նա կմտնի նախընտրական արշավի մեջ:Զյուգանովը նախագահական ընտրություններին մասնակցել է չորս անգամ:
ՌԴ նախագահական ընտրությունները անց են կացվելու 2018-ի մարտին: Իրենց թեկնածությունն առաջադրելո մասին արդեն հայտնել են «Յաբլոկո» կուսակցության հիմադիր Գրիգորի Յավլինսկին, հեռուստահաղորդավար Քսենիա Սոբչակը, ռադիոհաղորդավար Կատյա Գորդոնը, քաղաքագետ Անդրեյ Բոգդանովը, կոռւպցիայի դեմ պայքարի հիմնադրամի հիմնադիր Ալեքսեյ Նավալնին: Գործող նախագահ Վլադիմիր Պուտինը դեռ չի հայտնել ` առաջադրվելու է նախագահական ընտրություններում, թե ոչ: