կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-01-11 16:02
Քաղաքական

Ադրբեջանը հայտնում է, որ Google-ը շուտով կհեռացնի Արցախի բնակավայրերի հայկական անունները

Ադրբեջանը հայտնում է, որ Google-ը շուտով կհեռացնի Արցախի բնակավայրերի հայկական անունները

Google maps-ում քաղաքների ու գյուղերի հայերեն անվանումները ապագայում կարող են ամբողջությամբ հանվել. հայտարարել է Ադրբեջանի տիեզերական գործակալության («Ազերկոսմոս») կոլեգիայի նախագահ Սամադդին Ասադովը։

Նա նշել է, որ Ադրբեջանի թվային զարգացման և տրանսպորտի նախարարությունը ակտիվորեն համագործակցում է Google-ի հետ՝ որոնման համակարգի քարտեզների վրա տեղանունները փոխելու համար։

«Այս համագործակցության շրջանակներում մի շարք տեղանուններ արդեն փոխվել են ադրբեջաներենի։ Կիբերանվտանգության կենտրոնը նույնպես սերտ կապի մեջ է Google-ի հետ: Եթե նայեք քարտեզին, ապա կտեսնեք, որ անուններն արդեն ցուցադրված են ադրբեջաներեն։ Սա ընկերության հետ մեր համագործակցության արդյունքն է։ Չի բացառվում, որ ապագայում քարտեզի վրա հայերեն անունները հանվեն։ Դա անելու համար հարկավոր է աշխատել և համոզել մյուս կողմին՝ սա արդեն համագործակցության քաղաքական կողմն է»,- ասել է «Ազերկոսմոսի» ղեկավարը։

Հաշվի առնելով ՀՀ ներկայիս իշխանությունների ապազգային գործելաոճը, երբ ադրբեջանական են որակվում հայկական բնակավայրերը, Google-ը, ամենայն հավանականությամբ, հաշվի կնստի թշնամու կեղծ պնդումների հետ:

Հիշեցնենք, որ Ադրբեջանը համագործակցում է նաև Facebook սոցցանցի հետ. թշնամու «ջանքերով» սոցցանցը հեռացնում է ՀՀ և Արցախի ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի նկարով ցանկացած գրառում կամ օգտահաշիվ: