կարևոր
2341 դիտում, 1 տարի առաջ - 2023-11-21 22:23
Քաղաքական

ՔՊ-ն ստիպված էր շարժվել ընդդիմության օրակարգով․ Իզաբելլա Աբգարյան

ՔՊ-ն ստիպված էր շարժվել ընդդիմության օրակարգով․ Իզաբելլա Աբգարյան

Երևանի ավագանու ընտրություններից հետո, այսօր առաջին անգամ ընդդիմությանը հաջողվեց ապացուցել ՔՊ-ին, որ մի կերպ քաղաքապետի աթոռին սեփական թեկնածուին նստեցնելը դեռ չի նշանակում իշխանություն ունենալ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Երեւանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության  անդամ Իզաբել Աբգարյանը։

«Աննախադեպ իրավիճակ` Երևանի ավագանիում

Երևանի ավագանու ընտրություններից հետո, այսօր առաջին անգամ ընդդիմությանը հաջողվեց ապացուցել ՔՊին, որ մի կերպ քաղաքապետի աթոռին սեփական թեկնածուին նստեցնելը դեռ չի նշանակում իշխանություն ունենալ։

Այսօրվա ավագանու նիստին ՔՊ-ն` իր կոալիցիոն գործընկերոջ հետ հանդերձ չէր կարողանում իր օրակարգը առաջ տանել, այլ` ստիպված էր շարժվել ընդդիմության օրակարգով։

Հենց այդ փաստն էր մատնանշում «Ազգային առաջընթաց» խմբակցությունը, երբ լեգիտիմության դեֆիցիտից և քաղաքի կայուն կառավարման վտանգներից էր խոսում` շեշտելով նոր ընտրությունների անհրաժեշտությունը։

Ի՞նչ տեղի ունեցավ։ Նախորդ գումարմանն իշխող ուժի ներմուծած` չզեկուցվող նախագծերի պրակտիկան տապալվեց։ Ընդդիմադիր ուժերն այս հարցի շուրջ միակարծիք էին, որ ավագանին պարտավոր է հրապարակավ քննարկել և քվեարկել օրակարգի բոլոր հարցերը։

Եվ օրակարգում ընդգրկված բոլոր չզեկուցվող հարցերը դարձան զեկուցվող։

Կարևոր է ընդգծել, որ դա ՔՊի կողմից պարզապես բարի կամքի դրսևորում չէր։ Հակառակ դեպքում ընդդիմությունը չէր ապահովի քվորում և նիստը կտապալվեր։

Նույն ճակատագրին արժանացավ նաև իշխանության բերած մեկ այլ նախագիծ` աուդիտի անցկացման վերաբերյալ։ Այն այդպես էլ չընդունվեց, որովհետև հաշվի չէին առել մեր խմբակցության կողմից հանձնաժողովի նիստում արված առաջարկները և նախագիծը թերի էր։

Այսպիսով փաստենք, որ ՔՊի իշխանություն իրացնելը հնարավոր է միայն, եթե ընդդիմադիր խմբակցություններից մեկը ցանկանա օգնել։ Ինչն էլ ինքնին նորմալ չէ և խոսում է ճգնաժամի մասին։

Չի լինում առանց դահլիճում կայուն մեծամասնության իշխանություն»,- գրել է նա։