Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հայ-Ամերիկյան Բարեկամություն» հասարակական կազմակերպության, որպես երիտասարդական և իրավապաշտպան գործունեությամբ զբաղվող կազմակերպության, նպատակներից է մարդու իրավունքների և օրինական շահերի արդյունավետ պաշտպանությունը, իրավագիտակցության բարձրացումը և օրենսդրության համապատասխանեցումը միջազգային իրավունքի նորմերին:
«Հայ-Ամերիկյան Բարեկամություն» ՀԿ կողմից իրականացվող անվճար իրավական խորհրդատվության ընթացքում քաղաքացիների կողմից դիմում-բողոքների զգալի մասը առնչվում են Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության կողմից առանց դատական ակտի և ծանուցման տուգանքների բռնագանձմանը:
Արձանագրված տուգանքները հիմնականում վերաբերում են «կարմիր գծերի» և «արագաչափերի» խախտումներին, որոնք առանց վարչական վարույթի և ծանուցման, անմիջապես ուղարկվում են ԴԱՀԿ ծառայություն, որը և կալանք է դնում քաղաքացիների բանկային հաշիվներին: Այս գործելաոճը հակասում է ՀՀ Սահմանադրությանը և առաջացնում է մի շարք խնդիրներ քաղաքացիների համար: «Հայ-Ամերիկյան Բարեկամություն» ՀԿ-ն պայքարելու է այս հակասահմանադրական գործընթացի դեմ և հետամուտ է լինելու տվյալ խնդրի իրավական լուծման ուղղությամբ՝ պաշտպանելով ՀՀ քաղաքացիների սահմանադրական իրավունքները:
Հասարակական կազմակերպության կողմից ստեղծվել է «ԿՈՂՄ ԵՆՔ 31 ՀՈԴՎԱԾԻՆ» աշխատանքային խումբ` խնդրի համակողմանի իրավական ուսումնասիրության և Սահմանադրական դատարան դիմելու գործընթաց սկսելու նպատակով:
«Հայ-Ամերիկյան Բարեկամություն» ՀԿ-ն առաջիկայում հանդիպելու է ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներին և Մարդու իրավունքների պաշտպանին՝ համապատասխան ուսումնասիրությունները տրամադրելու ու Սահմանադրական դատարան դիմելու հարցը քննարկելու համար:
Կոչ ենք անում բոլոր իրավապաշտպան հասարակական կազմակերպություններին և այս խնդրով մտահոգ քաղաքացիներին միանալ և աջակցել մեր աշխատանքային խմբին: